2402 դիտում
20:09 09-01-2021
Երվանդ Վարոսյան. Պարո՛ն գնդապետ, դուք էլ, մենք էլ շատ լավ գիտենք մեզ խելագարության հասցնողին
Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում լրագրողների վրա կուտակվածը թափող գնդապետին կարելի է հասկանալ ու միաժամանակ չի կարելի...
Այո՛, բոլորս ենք նյարդային, կարժում եմ գնդապետը կատարվածի մասին շատ ավելին գիտի, քան մենք, ու շատ ավելի նյարդային վիճակում է։
Բայց լրագրողներն իրենց գործն էին անում ու հաստատ ինքնագլուխ չէին հայտնվել բակում։ Ավելին` այն ինչ լուսաբանում էին նրանք շատ լավ գիտի թշնամին, առնվազն ակտիվ հետևում են ֆեյսբուկի հայկական տիրույթին ու ամեն ինչ գիտեն։
Ի դեպ այն ֆեյսբուկին, որն այդպես էլ պատերազմի օրերին չփակվեց, որպեսզի մենք բոլորս ապակողմնորոշվենք, իսկ իշխանական խմբակը շարունակում էր իր էժանագին տեղեկատվական մանիպուլյացիաները։
Պարո՛ն գնդապետ, դուք էլ, մենք էլ շատ լավ գիտենք մեզ խելագարության հասցնողին։ Հարկ չէ միմյանց վրա կատաղություն դստարկել, հարկ է գործով զբաղվել` փրկել երկիրը, փրկել բանակն ու ոտքի կանգնել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2098 դիտում
00:39 14-11-2014
Մենք լավ ենք ճանաչում Պորտուգալիայի հավաքականին, լավ գիտենք Ռոնալդուին. Պիզելլի
2760 դիտում
22:21 12-01-2021
«Իմացեք, ապիկարներ` օրը կգա, այդ ծնողներն էլ ձեզ ոչինչ չեն զգուշացնելու, դուք սպասեք». Երվանդ Վարոսյան
Այս բաժնից
883 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
763 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
664 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին