188934 դիտում
22:37 10-01-2021
Արտակարգ դեպք Երևանում. ճանապարհը չզիջելու պատճառով վնասել են թուրքական համարանիշներով բեռնատարները
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, հունվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամւը 19:50-ի սահմաններում, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում քաղաքացիները թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենա են կոտրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են լուսարձակներով և կողային հայելիներով վնասված վիճակում TR 08 K 6839 և TR 08 K 6614 կցորդիչով բեռնատար ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բեռնատարները պատկանում են Երևանում գործող «Գյուզդեն Նակլիատ» ՍՊԸ-ին և ոստիկանություն է հրավիրվել նշված ՍՊԸ-ի ներկայացուցիչը:
Պարզվել է, որ Ազատության պողոտայում երթևեկելիս միմյանց ճանապարհ չզիջելու համար նշված բեռնատարները կանգնեցվել են ինչ-որ ավտոմեքենայի վարորդի կողմից, որտեղից իջել են 2 քաղաքացի, և մետաղյա ձողերով հարվածել ու վնասել են թուրքական բեռնատարների լուսարձակներն ու աջակողմյան հայելիները:
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարող անձանցից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 48-ամյա Էդվին Մոքելի Խոդավերդինն է:
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառոււմներ՝ նրան և մյուս անձի ինքնությունը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղութամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: