1377 դիտում
10:13 12-01-2021
ԿԳՄՍ նախարարը կայցելի ԱԺ. ռեկտորների թեման կրկին օրակարգում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում ընդգրկված է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի փաթեթը: Այս փաթեթը դեռ նախորդ տարվա վերջին հասցրեց քննադատության ալիք բարձրացնել, քանի որ անընդունելի ձևակերպումներ ուներ ուսումնական հաստատությունների համար:
Բանն այն է, որ մի քանի բուհերում իշխանությունը, չկարողանալով իր համար ցանկալի ռեկտորների թեկնածուներ անցկացնել, որոշել է օրենք փոխել ու համակարգը վերջնականապես տապալել։ Նոր նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ լիազոր մարմնի՝ Կառավարության կողմից մեկ կամ հինգ տարով բուհի ռեկտոր նշանակել, ինչը բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությանը հակասող դրույթ է։ Ի դեպ, այդ օրենքի շատ ձևակերպումներ նաև հակասահմանադրական են։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում փաթեթի շուրջ բուռն քննարկումներ եղել են, նույնիսկ խորհրդարանում հանդիպել են տարբեր բուհերի ռեկտորների, որպեսզի փորձեն կոնսենսուսի հասնել և օպտիմալ փոփոխություններ կատարել: Հավելենք, որ հանձնաժողովի նիստին ներկա կլինի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3308 դիտում
09:49 30-07-2020
ՔՊ նիստը թեժ է անցել. օրակարգում է եղել նաև Հայկ Սարգսյանի «փարթիի» թեման. «Ժողովուրդ»
1474 դիտում
09:13 11-09-2019
Սպառազինությունը՝ հայ-ամերիկյան օրակարգում. թեման նոր հարթության մեջ է․ «Ժամանակ»
Այս բաժնից
859 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
739 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»