1633 դիտում
16:05 13-01-2021
Չինաստանն ԱՀԿ մասնագետներին պարտավորեցրել է կարանտին անցնել նախքան Ուհանում աշխատելը
ԱՀԿ միջազգային փորձագետները, որոնք Չինաստանի Ուհան քաղաք են մեկնում COVID-19-ի ծագումը ուսումնասիրելու համար, անցնելու են պարտադիր կարանտին: Այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը, գրում է [url=https://ria.ru/20210113/karantin-1592861196.html]ria.ru[/url]-ն:
«ԱՀԿ փորձագետների միջազգային խումբը Ուհան կժամանի հունվարի 14-ին: Համաճարակը կանխելուն ուղղված կառավարության միջոցառումների համաձայն, ԱՀԿ փորձագետների միջազգային խումբը կանցնի պահանջվող կարանտին»,-ասել է Մի Ֆենը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ներկայումս Չինաստանում կարանտինի սահմանված ժամկետը 2 շաբաթ է:
Ֆենի խոսքերով, կարանտինի ընթացքում չինացի փորձագետները և ԱՀԿ-ի փորձագետները հաղորդակցվելու են տեսակապի միջոցով:
«COVID-19-ի ծագումը գիտական խնդիր է, ԱՀԿ-ն պետք է նույն հետազոտությունն անցկացնի այլ երկրներում և տարածաշրջաններում: Չինական կողմը կշարունակի սերտ համագործակցել ԱՀԿ-ի և միջազգային փորձագետների հետ այս հարցում»,-հավելել է պաշտոնյան:
Փորձագիտական խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ Ճապոնիայից, Կատարից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Վիետնամից, Ավստրալիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և Ռուսաստանից:
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
16:52 28-01-2021
ԱՀԿ-ի թիմն Ուհանում սկսում է Covid-19-ի առնչությամբ փաստահավաք առաքելությունը
3185 դիտում
16:57 02-03-2020
Ուհանում կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցներից մեկը փակել են
6276 դիտում
09:58 09-03-2020
Ուհանում կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված 14 հիվանդանոցներից 11-ն արդեն փակվել են
Այս բաժնից
832 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1300 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
841 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել