11927 դիտում
10:00 14-01-2021
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը Volkswagen Golf -ով բախվել է քարերին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ազատ Ս.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ձախակողմյան հատվածում առկա քարերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 63-ամյա Ջուլիետա Մ.-ն և 20-ամյա Մարիամ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
Նմանատիպ նյութեր
35877 դիտում
18:10 18-08-2022
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Volkswagen Golf-ն ու Volkswagen Vento-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
22249 դիտում
10:36 16-09-2022
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Volkswagen Passat-ն ու Volkswagen Golf-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ