2052 դիտում
12:19 15-01-2021
Արցախի բուհի շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակել հունգարական համալսարանում
Արցախի պետական համալսարանի շրջանավարտները հնարավորություն ունեն մագիստրոսական կրթություն ստանալ Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում: Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից:
«Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու նպատակով ՀՊՊԿ համալսարանի հայագիտական ամբիոնը հայտարարում է մրցույթ: Մագիստրատուրայում սովորելու բոլոր ծախսերը հոգում է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանը: Դիմելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը` երաշխավորագիր՝ եկեղեցուց (ցանկալի է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանից), մոտիվացիոն նամակ (ուսանողների կողմից գրված), լեզվի իմացության ապացույց (փաստաթղթեր, որ նրանք ունեն անգլերենի Բ1 մակարդակ), բակալավրի դիպլոմ (եթե ուսանողն այս տարի է ավարտում, բավական կլինի ԱրՊՀ-ի կողմից տրամադրված կնիքով տեղեկանք: Այդ դեպքում ուսանողը կարող է դիպլոմն ուղարկել մինչև 2021թ. օգոստոսի 1-ը), բժշկական վկայական (բժշկի թուղթ առ այն, որ չունի հետևյալ հիվանդությունները` ՁԻԱՀ, Հեպատիտ Ա, Բ, Ց կամ այլ վարակիչ հիվանդություն), անձնագիր (կամ նույնականացման քարտ):
Ցանկացողները կարող են դիմել մինչև այս տարվա հունվարի 25-ը: Հավելյալ տեղեկությունների համար պետք է դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին»,- նշված է Արցախի պետհամալսարանի հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1296 դիտում
11:06 23-02-2015
Եվրամիությունը կարող է արգելափակել ատոմային էներգիայի` ռուս-հունգարական պայմանագիրը
844 դիտում
18:13 01-08-2023
Քննարկվել են հայ-հունգարական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
937 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար