20797 դիտում
22:30 16-01-2021
Լոռու մարզում թալանել են Ախթալայի մանկապարտեզի հաշվապահի հայրական տունը՝ տանելով 15 միլիոն դրամ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 15-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Ախթալա քաղաքի բնակիչ Արևիկ Բ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:30-ից 19:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, իր հայրական բնակարանի մուտքի դուռը առանց վնասելու բացելու միջոցով մտել են տուն և ննջասենյակի պահարանից կատարել գողություն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի և քննչական խումբը՝ պետի տեղակալի գլխավորությամբ:
Պարզվել է, որ տանից գողացել են 15 միլիոն դրամ և 1 զույգ ադամանդե ականջօղ:
Թումանյանի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Արևիկ Բ.-ն աշխատում է Ախթալայի մանկապարտեզում՝ որպես հաշվապահ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
37157 դիտում
13:15 07-11-2017
Վաղարշապատում թալանել են դպրոցի զինղեկի և հաշվապահի տունը՝ տանելով 1 մլն 100 հազար դրամի ոսկյա և արծաթյա զարդեր
90688 դիտում
11:17 15-10-2023
Երևանում թալանել են 83-ամյա թոշակառուի տունը՝ տանելով 17 300 դոլար, 1 մլն 100 000 դրամ և 100 000 ՌԴ ռուբլի