21011 դիտում
13:06 17-01-2021
Ինչքան էլ ցավ ապրենք, հպարտանում ենք, որ այս դաժան պատերազմում Հացավանն էլ ունեցավ իր հերոսը. 19-ամյա Նորայրը նահատակվեց, չհանձնվելով թուրք–ադրբեջանական տականքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչ, 19-ամյա Նորայր Վարազդատի Պետրոսյանը, ով ծառայության էր մեկնել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ, ծառայութունն անցկացնում էր Մեխակավանի զորամասում (Ջաբրայիլում):
Բազմաթիվ առյուծ ու արծիվ զինվորների նման, նա էլ հանուն հայրենիքի, հանուն իր ընտանիքի պաշտպանության գիտակցաբար գնաց պայքարելու թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ:
Պատերազմի առաջին օրվանից առաջնագծի ամենաթեժ կետերում էր և մերօրյա հերոսը նույնպես բռնեց լույսի ու հավերժության ճանապարհը:
Հադրութում վիրավոր 4 ընկերների հետ երկար ժամանակ հայտնվել էր շրջափակման մեջ և գիտակցում էր, որ հնարավոր է՝ գերի ընկնեն:
Ականատեսները պատմում են, որ հերթական կռվի ամենաթեժ պահին Նորայրն ասել է. «Կամանդիր, դու գնա, մենք վիրավոր ենք: Ես ինձ կպայթեցնեմ ու չեմ հանձնվի թուրքին: Հանձնվողի էլ մերը..» ու պայթեցրել է նռնակը:
«Մենք Նորայրի ու նրա նման բոլոր հերոսներին բացակա չենք դնի: Նրանք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու հիմա ինչքան էլ ցավ ենք ապրում, բայց հպարտանում ենք, որ մեր Հացավան գյուղն էլ այս դաժան պատերազմում ունեցավ իր հերոսը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+