211652_close_icon
views-count1850 դիտում article-date 19:13 17-01-2021

Գագիկ Համբարյան. Նիկոլի խոստացված տնտեսական թռիչքաձև աճը «բայրաքթարյան» անկում է դարձել Հայաստանի համար

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլի խոստացված տնտեսական թռիչքաձև աճը "բայրաքթարյան" անկում է դարձել Հայաստանի համար Հունվարի 15-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետի աթոռից կառչած դավաճանը կրկին ժողովրդահաճո զառանցանքով հանդես եկավ, թե "2021 թ-ը պետք է դառա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի"... Ու այս հայտարարություն անում է մեկը, ում կառավարման 2,8 տարիների ընթացքում Հայաստանը տնտեսական բնագավառում որևէ շոշափելի արդյունքի չի հասել, ավելին՝ 2020 թ-ին մենք ունեցել ենք, ըստ տարբեր տվյալների 8,5-10 տոկոս անկում, դրամի շոշափելի արժեզրկում, գնաճ, գործազուրկների ավելացում և այլ բացասական երևույթներ... Սակայն դեմագոգ և ստախոս վարչապետը շարունակում է "կենացներով" ղեկավարել երկիրն՝ այն տանելով տնտեսական կոլապսի... Իսկ հիմա մի քանի թիվ, որպեսզի պատկերացնենք, թե իրականում ինչ աղետալի վիճակ է ստեղծվել մեր երկրում... Ըստ տնտեսագետների, կապիտուլյանտ Նիկոլի կողմից հրահրված և խայտառակ պարտությամբ ավարտված արցախյան վերջին պատերազմի վնասները կազմում են մոտ 38, 4 միլիարդ դոլար... Ըստ ֆինանսների նախարարության, 2020 թ-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել էր 7 միլիարդ 947 միլիոն դոլար... Հիշեցնեմ, որ 2018 թ-ին, երբ Նիկոլը դարձավ վարչապետ, Հայաստանի պետական պարտքը կազմում էր 6,7 միլիարդ դոլար... Դավաճան Նիկոլը պլանավորում է այս տարի պետական պարտքն ավելացնել 700 միլիոն դոլարով... 2021 թ-ի պետական բյուջեն 7 տոկոսով պակաս է անցյալ տարվանից... ԱՄՀ-ի կողմից սահմանած պարտքեր-ՀՆԱ հարաբերակցության 70 տոկոսի գերազանցման պատճառով Հայաստանին տրվելիք վարկերն ու փոխառություններն ավելի բարձր տոկոսով են տրամադրվելու՝ իր բոլոր բացասական հետևանքներով... Ըստ մասնագետների, շարունակվելու է դրամի արժեզրկումը և հարկերի բարձրացումը... 2021 թ-ի պետբյուջեն նախագծելիս ֆինանսների նախարարությունը կանխատեսել է, որ Հայաստանի պետական պարտքն այս տարվա վերջում հատելու է 9 միլիարդ դոլարի շեմը... Ըստ բազմաթիվ տնտոսագետների կանխատեսումների 2021 թ-ին Հայաստանի տնտեսական հիմքերը շատ թույլ են և որևէ դրական սպասումներ չկան... Թե ինչի՞ հիման վրա է դավաճան և դիլետանտ Նիկոլը հրճվում և ամպագորգոռ հայտարարություններ անում՝ անհասկանալի է... Բայց նա հույս ունի, որ կշարունակի ստելով, կողծելով, նենգափոխելով իրակնությունը և ամեն ինչում նախկիններին մեղադրելով կառավարել երկիրը՝ հիմարի տեղ դնելով հասարակությանը... Որպեսզի պատկերացնեք Նիկոլի կառավարման աղետալի հետևանքները մեր երկրի համար, ներկայացնեմ ևս մեկ հետաքրքիր տվյալ պարտքերի վերաբերյալ... Այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանի իշխանությունները վերցրել են՝ միջինը տարեկան շուրջ 100 միլիոն դոլարի, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ՝ 125 միլիոն դոլարի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ 490 միլիոն դոլարի վարկ... Իսկ Նիկոլը տարեկան կտրվածքով 600 միլիոն դոլարով ավելացնում է մեր վարկերը, խոստանալով այս տարի այն ավելացնել 700 միլիոն դոլարով, որից մի մասը կծախսվի ազգադավի թիմակիցների պարգևավճարների վրա... Ի դեպ, պատերազմում պարտություն կրելուց հետո ուղղակի ծիծաղելի է օտարերկրյա ներդրումների մասին նույնիսկ երազելը... Ներդրումներ չեն սպասվում նաև ՌԴ-ում բնակվող մեր գործարար հայրենակիցների կողմից, քանի որ վերջինիններս դեմ են ապիտուլյանտին և բազմիցս են հորդորել դրան հրաժարական տալ... Ու այսքանից հետո ինչ-ու մեկը կարող է հույսեր կապել այս դիլետանտ վարչապետի և նրա անգրագետ թիմի հետ, որ սրանք կարող են Հայաստանը դուրս բերել ինրենց իսկ կողմից ստեղծված ճահճից... Հ.Գ. Տնտեսական թռիչքաձև աճի մասին զառանցող Նիկոլին հիշեցնեմ, որ, ըստ ՊԵԿ֊ի տվյալների, համաձայն 2020 թ․-ի, Հայաստանում փակվել է 22 154 բիզնես՝ 52 % ավել, քան 2019 թ․-ին...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր