211652_close_icon
views-count5688 դիտում article-date 17:12 05-01-2021

Գագիկ Համբարյան. Պաշտպանության նախարարությունը թաքցնում է Նիկոլի հանցագործությունների մասշտաբները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պաշտպանության նախարարությունից ԶԼՄ-ներից մեկին պատասխանել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորների թիվը պետական գաղտնիք է...Այո՛, հենց այսպես... Նախ, ՊՆ-ի հայտարարությունը փաստում է, որ այդ գերատեսչությունում գիտեն կոնկերտ թվերը և երկրորդ՝ գաղտնիության քողի տակ թաքցնում են դավաճան Նիկոլի հանցագործությունների մասշտաբները... Հետաքրքիր է, եթե գլխավոր խմբագիր Նիկոլն այսպիսի հարցում ուղղեր ՊՆ և այսպիսի պատասխան ստանար ինչպե՛ս կարձագանքեր... Համոզված եմ՝ վժունը և լաչառությունը մի քանի օր չէր դադարի... Թուրքի կողմից նվաստացված Նիկոլը գաղտնի պահելով զոհվածների, անհետ կորած և գերեվարվածների թիվը ավելորդ ասեկոսեների պատճառ է ստեղծում այս թեմայի շուրջ ու ենթադրել է տալիս, որ զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների թվերն ավելի շատ են, քան մինչև հիմա հնչեցվում են ոչ պաշտոնական տվյալների համաձայն...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր