3733 դիտում
21:45 18-01-2021
Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին, դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով թաքցնել զոհերի թիվը ու խաբել հերոսների հարազատներին. Միքայել Մինասյան
Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին, դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով թաքցնել զոհերի թիվը ու խաբել հերոսների հարազատներին: Այս մասին թելեգրամյան իր օգտահաշվում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Այսօր, ինչպես եւ հարյուր տարի առաջ, մենք փորձում ենք պարզել ճշմարտությունը, հասանելիություն ստանալ իրական տվյալներին եւ թվերին:
Ցեղասպանությանը հաջորդած դարի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե իրականում որքան հայ է սպանվել, մորթվել, խեղվել, բռնաբարվել։ Թուրքերը, թաքցնելով ցեղասպանության զոհերի թվի մասին ճշմարտությունը, ամեն կերպ խուսափում են պատասխանից, հղում են կատարում պետական գաղտնիքին, կամ լկտիաբար ստում են։
Երեսուն տարի առաջ, արդեն մեր օրերում, Ադրբեջանի իշխանությունները ծրագրել և իրականացրել են Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի հայերի զանգվածային սպանություններ: Այդ ողբերգական իրադարձությունների առաջին իսկ ժամերից մինչ օրս ադրբեջանական դահիճները դիմում են ստերի ու կեղծիքների միայն մի նպատակով՝ քողարկել իրական տվյալներն ու թվերը, թաքցնել հանցագործության մասշտաբները։ Եվ հայերի միայն մի փոքր մասն է պայքարում թշնամիների՝ ադրբեջանա-թուրքական լոբբիի և նրանց հանցակիցների շահարկումների, կեղծիքների դեմ և հանուն պատմական ճշմարտության, հանուն թվերի հստակեցման և հանուն ճշմարտության իրավունքի։
Ես երբեք չեմ ենթադրել, որ հայերը երբևէ ստիպված են լինելու պայքարել այդ սարսափելի թվերի հասանելիության համար սեփական պետության, համաժողովրդականորեն ընտրված իշխանության դեմ։ Սակայն դա տեղի ունեցավ։
Այսօր՝ 21-րդ դարում, մենք ստիպված ենք տվյալներ աղերսել սեփական պետությունից վերջին պատերազմի ընթացքում զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների եւ գերիների մասին։ Իսկ իշխանությունը լկտիաբար ու ցինիկորեն ստում է՝ թաքցնելով ճշմարտությունը և հղում անելով պետական գաղտնիքին։ Մեզ ոչ մահացածների, ոչ էլ ողջերի մասին ոչ մի հստակ տեղեկություն չեն հայտնում։ Իշխանությունը խուսափում է թվեր հնչեցնելուց՝ հասկանալով, որ պարտավոր է պատասխան տալ, թե ինչ է տեղի ունեցել (և տեղի է ունենում) այդ մարդկանց հետ և ինչ է արվում՝ նրանց տուն վերադարձնելու համար։
Փաստերի ու թվերի արհեստական խառնաշփոթը, զգացմունքների ու արժեքների շահարկումը ունեն մեկ նպատակ՝ փրկել մեղավորների կաշին։ Եվ դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով ժողովրդից թաքցնել զոհերի թիվը, խաբել հերոսների հարազատներին ու ոտնահարել զոհերի գերեզմանները։
Հիշում եք, թե ինչպես էին մեզ ստում պատերազմի բոլոր 44 օրը։ Ստել են, որ լռեցնեն զգացմունքներն ու արդարացված վրդովմունքը, որպեսզի վախկոտ ու ստոր իշխանության հիմարությունից դժգոհելու առիթ չտան։ Ստել են սեփական ժողովրդին, որը «ընտրել է» այդ իշխանությունը, ստել են այնպես, ինչպես մեղք գործած լակեյը փորձում է խաբել տիրոջը՝ հույս ունենալով հետաձգել անխուսափելի պատիժը։ Հայ ժողովրդին ստել են այնպես լկտիաբար, այսրոպեական ու անամոթաբար, ինչպես նախկինում իրենց թույլ էին տալիս ստել միայն մեր թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։
Պաշտոնապես հայտարարվում էր միայն 1300 զոհի մասին, երբ ես հնչեցրի անձամբ Նիկոլին զեկուցված զոհերի թիվը՝ 4750։ Այդ ժամանակ էլ իշխանությունը սկսեց հապշտապ հերքել իմ ասածը, թեև նույն օրը Առողջապահության նախարարությունը հայտարարեց 2317 փորձաքննության մասին, իսկ արդեն դեկտեմբերի 11-ին՝ 2996, իսկ հունվարի 4 - ին՝ 3360 զոհերի։ Եվ այդ թիվը անընդհատ աճում է։
Այսօր՝ 21-րդ դարում, Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի և ադրբեջանցիների մեթոդները՝ ստել հայ ժողովրդին, թաքցնել իրական փաստերն ու թվերը։ Իսկ մենք 100 տարի անց շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության իրավունքի։ Այժմ արդեն սեփական իշխանության դեմ, որը ձեռք է բերել հայ ժողովրդի երդվյալ թշնամիների սովորությունները և դարձել է նրանց ստոր դաշնակիցը»։
Նմանատիպ նյութեր
1847 դիտում
11:49 25-01-2021
Դուք խաբել եք մարդկանց, դուք խաղացել եք մարդկանց զգացմունքների հետ․ Հովհաննես Խաչատրյան
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան