211652_close_icon

Սահարայում ձյուն է տեղացել

views-count4344 դիտում article-date 10:50 19-01-2021
Աշխարհի ամենաշոգ անապատում՝ Սահարայում, ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է [url=https://nypost.com/2021/01/18/sahara-desert-hit-by-icy-blast-as-snow-blankets-parts-of-saudi-arabia/?fbclid=IwAR1BX4tWkJoGU4W1WfysSF1W4vYPqiTDlarOZ21n-80t2qkLaU_KlK1lLHM]NY Post[/url]-ը: Տարածաշրջանն այս տարի ականատես է մի շարք եղանակային անոմալիաների: Ձյան շերտը ծածկել է Սաուդյան Արաբիայի այն հատվածները, որտեղ գրանցվել է մինչև 28 աստիճան ջերմաստիճան՝ Ֆարենհայտի սանդղակով (-2.22 Ցելսիուսի սանդղակով), ինչն անսովոր ջերմաստիճան է այս տարածաշրջանի համար: Նշվում է, որ անապատային թագավորությունում շոգ սեզոնի ընթացքում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 122 աստիճանի (50 աստիճան՝ Ցելսիուսի սանդղակով), բայց այս ամիս ջերմաստիճանը իջել է ռեկորդային 32 աստիճանից էլ ցածր (0 աստիճան՝ Ցելսիուսի սանդղակով): Բնության այս արտասովոր երևույթից Instagram-ում լուսանկարներ է հրապարակել լուսանկարիչ [url=https://www.instagram.com/kaaarimo/]Քարիմ Բուչետատան[/url]։ Նա լուսանկարել է ձնապատ անապատն Ալժիրի Այն-Սեֆրա քաղաքից ոչ հեռու, իսկ ուղտերին ու ոչխարներին՝ Սաուդյան Արաբիայի հյուսիսարևմտյան Տաբուկ շրջանում։ Նշենք, որ ձյուն է տեղացել նաև Լիբանանում, Սիրիայում և Իրանում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր