211652_close_icon
views-count46057 դիտում article-date 19:25 19-01-2021

Ոչ սրտացավ մոտեցում պատկան մարմինների կողմից. Զովունի-Եղվարդ-Քանաքեռավան, Աբովյան-Հրազդան ճանապարհներին մերկասառույցի պատճառով ավտովթարների պակաս չկա. օպերատիվ են միայն փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 19-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզային մի քանի ճանապարհներին տիրում է բարձիթողի վիճակ: Ճանապարհները սպասարկող ճանշինի պատասխանատուների մեղքով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Զովունի-Եղվարդ, Զովունի-Քանաքեռավան, Երևան-Աբոյան–Հրազդան ավտոճանապարհներին բառի բուն իմաստով տիրում է բարձիթողի վիճակ: Ճանապարհներից չհեռացված ձյունն ու չմշակված ճանապարհները վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս: Միայն օպերատիվ են աշխատում տարածքները սպասարկող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, իսկ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանը, Միշա Ստեփանյանը, Մայիս Բադոյանն ու Կառլեն Բաղյանը չեն հասցնում մի վթարի վայրից մեկ այլ վթարի վայր հասնել ու մինչ հերթական վթարի վայրի զննություն են կատարում, արձանագրում տեղի ունեցած վթարը, հերթական ահազանգն է ստացվում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նրա ենթակայութամբ գտնվող մարզային ճանապարհների սպասարկմամբ զբաղվող կառույցն ու Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը ճիշտ կանեն՝ դուրս գան իրենց տաքուկ կաբինետներից ու «պտույտ մը շրջեն» մարզային ճանապարհներով ու կհասկանան, թե վթարի մեջ հայտնված վարորդները ինչպիսի «քաղցր խոսքեր» են շռայլում իրենց հասցեին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր