«Փյունիկը» Դուբայում կխաղա «Զենիթի» հետ
«Փյունիկի» մամուլի քարտուղարությունը հայտնել է, որ թիմն Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական խաղ կանցկացնի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ:
Խաղը նախատեսված է անցկացնել փետրվարի 12-ին, Դուբայում։
Եղիշե Մելիքյանի թիմի՝ ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքը կտևի հունվարի 31-ից փետրվարի 14-ը: