1189 դիտում
10:28 17-07-2024
«Հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու, սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել, որովհետեւ ռազմաքաղաքական իշխանությունը իրավիճակին համահունչ չի եղել»․ Էդմոն Մարուքյան
Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակելով 2020 թվականի հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասին իր պատմությունը, ասաց․
«ԱԽ նիստից հետո Փաշինյանն ասաց, որ հետո կհավաքվենք, կքննարկենք, թե ինչ ասաց Պուտինը եւ ինչ արձագանք կա։ Բայց էլ հավաք չեղավ։ Ես չեմ եղել որեւէ հավաքի։ Չի եղել հրավեր։
Հետո խորհրդարանական մեր ալիքներով իմացանք, որ հրադադարի հնարավորությունը մերժվել է։ Ալիեւը չի համաձայնել, ինչ-որ նոր պահանջներ է առաջ բերել։ Այդ օրը մենք արձանագրեցինք, որ եղավ մի մեծ փորձ։ Հանրապետության գործող իշխանությունը, նախկին իշխանությունները, բոլորը համաձայն էին Լավրովի պլանի ճանապարհով լուծման գնալու, բայց դա չի ստացվում»։
Մարուքյանը ընթերցեց նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքում արած գրառումը, երբ արդեն նոյեմբերի 9-ին փաստաթուղթը ստորագրվել էր։ Հիշեցնենք, որ այն վկայում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդեն հոկտեմբերի 19-21-ին իմանալով Հադրութ քաղաքի անկման մասին, հանրությունից թաքցրել է այդ փաստը։ Վերադառնալով ԱԽ նիստին, Մարուքյանը կրկին արձանագրեց, որ այդ օրն ինքն ասել է, որ այն տարածքները, որ ուզում են վաճառել, տալ, որ կռիվը կանգնի, ադրբեջանցիները արդեն գրավել են։
«Ու այդտեղ արձանագրենք մի իրավիճակ․ ԱԽ-ում շատ մարդիկ չգիտեին, որ այդ տարածքները այլեւս մեր վերահսկողության տակ չեն։ Բայց երբ ես ասում էի՝ գիտեմ, որ դրանք մեր վերահսկողության տակ չեն, ինձ պատասխանում էր, թե մարտեր են ընթանում։ Մասնավոր օրինակ՝ Հադրութը։ Այս ամենի արդյունքում միանշանակ արձանագրում ենք, որ հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու։ Սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել մինչեւ վերջ, որովհետեւ ռազմաքաղաքական իշխանությունը եղած իրավիճակին համահունչ, ադեկվատ չի եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր
2489 դիտում
17:36 25-04-2021
Բոլորը հին են, այդ թվում՝ գործող իշխանությունը․ Էդմոն Մարուքյան
2571 դիտում
15:46 30-12-2020
Այսօր Սյունիքում հանդիպումներ կունենանք և ևս մեկ անգամ տեղում կծանոթանանք իրավիճակին. Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»