2110 դիտում
11:19 21-01-2021
Շուշիում հայ բնակչությունը, ըստ 1897 թ․ մարդահամարի, կազմել է 55,7%․ Չալաբյան
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ վարչապետի պաշտոնը մինչ այժմ թյուրիմացաբար զբաղեցնող Նիկոլը Փաշինյանը, ի թիվս այլ բազմաթիվ թուրքահաճո պնդումների, հայտարարեց, որ մինչև առաջին արցախյան պատերազմը, Շուշիի բնակչության 90%-ը ազերիներ էին, և դրանից ցնցող հետևություն կատարեց, որ Շուշին թուրքական քաղաք է, և հետևաբար, պատմական արդարության տեսակետից, պետք է անվերադարձ զիջվի թշնամուն։
Իրականում, հրաշալի հայտնի է, որ Շուշիում սովետական շրջանի ազերի մեծամասնությունը արդյունք է 1920 թվականի մարտին թուրք-ազերի ալյանսի կողմից իրականացված հրեշավոր կոտորածների, որի արդյունքում քաղաքի հայ բնակչության մեծ մասը կամ զոհվեց, կամ, զրկվելով ունեցվածքից, ստիպված եղավ հեռանալ քաղաքից։ Մինչ այդ եղեռնագործությունը, հայ բնակչությունը քաղաքում մեծամասնություն էր կազմում, դրա մասին է վկայում ցարական իշխանության կողմից իրականացված մարդահամարի անաչառ տվյալները։
Շուշի քաղաքի բնակչությունը, ըստ 1897 թ․ մարդահամարի՝
Ընդհանուր– 25 881 (100%)
Հայեր– 14420 (55,7%)
Թաթարներ– 10778 (41,6%)
Այլ– 683 (2,7%)
Եթե խոսում ենք պատմական արդարության տեսակետից, ապա միակ իրական պատմական արդարությունը Շուշիի նկատմամբ հայկական վերահսկողության վերականգնումն է։ Թուրքահաճո այս իշխանության օրոք դա գուցե այլևս հնարավոր չի, բայց այս իշխանության հոգեվարքը հավերժ չի կարող շարունակվել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Երեկ վարչապետի պաշտոնը մինչ այժմ թյուրիմացաբար զբաղեցնող Նիկոլը Փաշինյանը, ի թիվս այլ բազմաթիվ թուրքահաճո պնդումների,...
Posted by Avetik Chalabyan on 2021 թ. հունվարի 20, չորեքշաբթի
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
17:29 05-09-2023
ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 932 հազար 731 մարդ է․ մարդահամարի տվյալներ
1975 դիտում
14:57 28-03-2017
2016 թ-ին մայրաքաղաքում վերանորոգվել ու հիմնանորոգվել է 1897 բազմաբնակարան շենքի հարթ և թեք տանիք
Այս բաժնից
970 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
703 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան
661 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին