1806 դիտում
20:55 21-01-2021
Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցը հունվարի 30 –ին կանցկացնի բաց առաջնություն
Առայժմ տեղերում են պարապում Հայաստանի աթլետները: Ձմեռային շրջանի աշխատանքների մասին որոշակի կարծիք կազմելու նպատակով Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցը հունվարի 30 –ին կանցկացնի բաց առաջնություն: Հրավեր են ստացել բոլոր մարզերի ներկայացուցիչները: Այս մասին զրույցի ժամանակ ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Միշա Հայրապետյանը: Նա նաև խոսեց առաջիկա ծրագրերի մասին:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 13 –ին կսկսվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկան աթլետների ձմեռային առաջնությունը: Մեր երկիրը կներկայացնի Կապան քաղաքի քառյակը: Մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն եռացատկորդ Մարիետա Մինասյանը, հեռացատկորդներ Գոռ Բեգլարյանը և Հարություն Հարությունյանը:
Ձմռան վերջին ամսին միջազգային բարձր կարգի մրցաշար կանցկացվի Ղազախստանի Ուստ Կամենոգորսկ քաղաքում : Բոլոր ծախսերը հոգացող կազմակերպիչները Հայաստանից հրավիրել են երկու մարզիկ՝ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանին և երևանցի արագավազորդ Ռազմիկ Մկրտչյանին:
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
22:29 01-02-2021
Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում անցկացվել է մարզային ֆեդերացիայի բաց առաջնությունը
2617 դիտում
09:27 22-06-2016
Վահրամ Բաղդասարյանի ընտանիքն իրենով է արել Վանաձորի բռնցաքամարտի մարզադպրոցը. «Չորրորդ իշխանություն»
6821 դիտում
09:52 06-12-2015
Մայրաքաղաքում բացվել է Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
1453 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1753 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը