211652_close_icon
views-count1176 դիտում article-date 22:30 21-01-2021

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն վերստին պահանջում է ՀՀ մասով վերացնել 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) տեղեկացնում է, որ 2020թ դեկտեբերի 28-ին դիմել է դատարան, պահանջելով՝Հայաստանի Հանրապետության մասով վերացնել 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն(ըստ էության՝ համաձայնագիրը)։ Դատարանը 2021թ.հունվարի 13-ի որոշմամբ՝մերժել է հայցի ընդունումը վարույթ։Այսօր ՔԻՊ-ը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան, բողոքարկելովՎարչական դատարանի որոշումը։ ՔԻՊ-ի կարծիքով՝ 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրածեռակողմ հայտարարությունն(ըստ էության՝ համաձայնագիր) առ ոչինչ իրավական փաստաթուղթ է, քանզի դրա հասցեատիրոջ վրա՝ տվյալ դեպքում ՀՀ-ի վրա, դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։ Նշենք, որ ՀՀ ԱԺ-ի կամ Կառավարության կողմիցորևէ այլ պետությանը պատերազմ հայտարարելու մասին իրավական ակտ գոյություն չունի։Ուստի ՀՀ վարչապետըպատերազմ չհայտարարելու պայմաններում նման ձևաչափով և բովանդակությամբ փաստաթուղթ ստորագրելու իրավասություն չուներ։ Նշենք նաև, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ՀՀ ԱԺ-ն վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ: Այնինչ՝ ՀՀ ԱԺ-ն չի վավերացրել, կասեցրել կամ չեղյալ հայտարարել 10.11.2020թ եռակողմ համաձայնագիրը, որով ոչ իրավաչափ պարտականություններ են դրվելՀՀ քաղաքացիների վրա, ոչ իրավաչափորեն սահմանափակվել են ՀՀ քաղաքացիների իրավունքները, իսկ ՀՀ-ն ներքաշվել է անվտանգության իմաստով կասկածելի գործընթացի մեջ։ Այսու՝ ՔԻՊ-ըկարծում է, որ ՀՀ մասով 2020թ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը (ըստ էության համաձայնագիրը) վերացնելու պահանջի բավարարումը էական ներդրում կլինի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում։ [b]«Քաղաքացուիրավունքներիպաշտպան» ՀԿ[/b]

Նմանատիպ նյութեր