2519 դիտում
12:03 22-01-2021
«Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն՝ կրկին ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում». Ադամ Շիֆ
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը «Ասպարեզ»-ի խմբագիր Արա Խաչատուրյանի հետ [url=http://asbarez.com/200017/exclusive-schiff-says-congress-should-recognize-artsakh/?fbclid=IwAR2S_M9CHQgdK-RIM_KMvNHYsfqjuNZN_lrPVEPV4LeZJw81hXUgR7EMsQU]հարցազրույցում[/url] նշել է՝ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կրկին ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է դարձյալ կատարի իր այն գլխավոր դերը, որի համար ստեղծվել է: Մեզնից շատերը տարիներ շարունակ զգուշացրել են, որ Ադրբեջանին թույլ է տրվել իրականացնել իր սադրիչ ռամզական գործողություները, և այդ ընթացքում Մինսկի խմբի անդամները, նույնիսկ ԱՄՆ ներկայացուցիչը, միայն կոչ էին անում կողմերին վերջ տալ բռնությանը», -նշել է կոնգրեսականը:
Ըստ բանախոսի՝ Ադրբեջանի կողմից այս ռազմական արշավին ձեռնամուխ լինելը մեկ նպատակ ուներ, այն է՝ փոփոխել քարտեզը՝ կիրառելով ռազմական ուժ:
«Խնդիրը դեռ լուծված չէ: Շատ հիմնախնդիրներ կան, որոնք վերաբերում են տարածքային հարցերին, ռազմագերիներին, պատերազմական հանցագործություններին, պատմամշակութային կոթողներին վնաս հասցնելուն: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի աշխատել և գործընթաց սկսկի այս խնդիրները լուծելու համար: Սա այն ամենն է, որին հույս ունեմ, նոր վարչակազմը ձեռնամուխ կլինի և առաջնահերթություն կտա: ՄԵնք չունք ուզում, որ այս հարցերը Ռուսաստանը կամ Թուրքիան լուծեն: Դա իրականում հենց այն է, ինչ տեղի է ունեցել այս դեպքում: Մենք ցանկանում ենք, որ Միսնկի խումբը որոշումներ կայացնի, որպեզի մենք ունենանք երկարատև և իմաստալից խաղաղություն: Արցախի հարցը Մինսկի խմբի թղթապանակի մեջ է, ու կապ չունի՝ սա ՌԴ-ին, Թուրքիային կամ Արդբեջանին դուր գալիս է թե չէ: Այս հարցի լուծումը Մինկսի խմբի առաքելությունն է: Ստեղծված իրավիճակում, իմ կարծիքով, պետք է պրոակտիվ առաջնորդություն ցուցաբերի ԱՄՆ-ն: Իհարկե, Ֆրանսիան ևս մեծ առաջնորդ էր այս հարցում: Հաշվի առնելով վերջինս՝ մենք պետք է համագործակցնեք Ֆրանսիայի հետ: Հստակ է մի բան՝ Արցախի հարցը չի լուծվել: Կնքվել է ժամանակավոր հրադադար, որը դարձյալ խախտվում է Ադրբեջանի կողմից»,-ասել է կոնգրեսականը:
Շիֆն իր խոսքում շեշտել է նաև, որ մի շարք այլ կոնգրեսականներ իր հետ ավելի վաղ Կոնգրես էին ներկայացրել օրեսդրական փաթեթ, որով պետք է ճանաչվեր Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախությունը:
«Երբ խոսում ենք ինքնորոշման մասին, պետք է ուշադիր լինենք, որ Ադրբեջանին թույլ չտանք էթնիկ զտում իրականացնել այս տարածաշրջանում ապրող մարդկանց նկատմամբ: Ես հույս ունեմ, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը նորից կներկայացվի ու կառաջխաղացվի Կոնգրեսում: Սա կարևոր քայլ կլինի ճնշումը պահելու համար այն նպատակով, որ Միսկի խումբը սկսի գործել: Սա ցույց է տալիս այն, որ ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը՝ խաղաղության գործընթացի հասնելու բանակցությունների բացակայության դեպքում:
ԱՄՆ-ն պետք է հստակ նշի՝ այստեղ ՌԴ-Թուրքիա գործողություն չպետք է լինի: Նոր վարչակազմը պետք է սկսի այնտեղից, որտեղ կանգնել էր, այն է՝ պատժամիջոցների կիրառում Թուրքիայի դեմ՝ «Ս-400» ռուսական համակարգերի ձեռքբերման համար, որով նա փաստացի խախտել է իր պարտականությունները որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր»,- մանրամասնել է կոնգրեսականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10631 դիտում
10:48 09-10-2020
«Մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը». Ադամ Շիֆ. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1162 դիտում
23:32 28-04-2023
ԱՄՆ-ը պետք է ճանաչի Արցախի անկախությունը․ Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչմանը
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին