2441 դիտում
15:16 22-01-2021
Հայտնի է ինդոնեզական Boeing 737-ի կործանման նախնական վարկածը
Յավանյան ծովում ինդոնեզական ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել շարժիչի կառավարման համակարգի անսարքությունը և անձնակազմի կողմից դա շտկելու փորձը: Այս մասին գրում է [url=https://www.wsj.com/articles/indonesia-plane-crash-what-happened-to-the-sriwijaya-air-jet-11610467986?mod=searchresults_pos2&page=1]Wall Street Journal[/url]-ը՝ հղում անելով ավիավթարի հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Ըստ ինքնագրիչի ձայնագրությունների, օդաչուները բախվել են ինքնաթիռի թռիչքի մի քանի պարամետրերը վերահոսկող երկու շարժիչներից մեկի քարշի ավտոմատի խափանմանը:
Համակարգն անջատելու փոխարեն, առաջնորդվելով ցուցումներով, անձնակազմի անդամները փորձել են շտկել անսարքությունը, ինչը կարող էր շարժիչների ծանրաբեռնվածության անհավասարակշռություն առաջացնել և բարդացնել ինքնաթիռի կառավարումը:
Ուղևորատար ինքնաթիռը ջուրն էր ընկել հունվարի 9-ին, Ջակարտայի մոտակայքում:
Նմանատիպ նյութեր
7900 դիտում
14:37 19-03-2016
ՌԴ հետաքննչական կոմիտեն նշել է Ռոստովում Boeing-737-ի կործանման 2 հիմնական վարկած
5509 դիտում
15:04 15-03-2016
Հայտնի է Գյումրիում բժշկի ընտանիքի մահացած նորածնի մահվան նախնական վարկածը. ծնողներին այդ պատասխանը չի գոհացնում
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»