1676 դիտում
09:59 23-01-2021
Գ․ Ջհանգիրյանի և Դ․ Խաչատուրյանի՝ ԲԴԽ անդամների պաշտոնում ընտրելը բացառապես քաղաքական որոշում էր և նպատակ է հետապնդում դատական իշխանությունն ապականել, դարձնել քաղաքական իշխանության կցորդը․ Ռուբեն Մելիքյան․ Tert.am
Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի՝ ԲԴԽ անդամների պաշտոնում ընտրելը բացառապես քաղաքական որոշում էր, և նպատակ է հետապնդում դատական իշխանությունը նույնպես ապականել, դարձնել քաղաքական իշխանության կցորդը։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/22/Melikyan/3503267?fbclid=IwAR36X6Hvd5bo2a6iG9vHuSzVerCqh9LjNJx9TsX4MNEUntRyAfN-8tI-W8s]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամների՝ այսօր կայացած ընտրությանը։
«Մենք գործ ունենք ժողովրդավարական գործընթացների հերթական հուղարկավորության արարողության հետ, երբ թշնամու ազդեցության, վերահսկողության տակ գտնվող իշխող քաղաքական ուժը, առանց ժողովրդավարական ու խորհրդարանին բնորոշ ընթացակարգերի՝ երկու թեկնածու առաջադրեց և երկուսին էլ ընտրեց՝ նրանց հավերժաբար խարանելով որպես Շուշի հանձնողներ և հայ ազգի թշնամիներ։ Դա այդ մարդկանց ընտրությունն է, ոչինչ անել հնարավոր չէ»,-ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Գագիկ Ջհանգիրյանի ընտրության դեպքում իրավական խնդիր կա՝ կապված նրա տարիքի հետ։ «Ջհանգիրյանի թե՛ առաջադրումը, թե՛ ընտրությունը իրավաչափ համարվել չի կարող։ Մենք գործ ունենք հերթական ոչ լեգիտիմ անձի հետ մեր դատական իշխանության բարձր օղակում։ Հիշեցնեմ, որ նույն կարգավիճակում են նաև ՍԴ վերջին 3 դատավորները։ «Իմ քայլը» խմբակցությունն ինչպես հայրենիք հանձնող է, այնպես էլ պետականություն հանձնող է, պետական ինստիտուտներն ապականելու լրջագույն մասնագետ է, և սա դրա դրսևորումն է»,-ասաց Մելիքյանը։
Մեկ այլ իրավական հարց, իրավապաշտպանի խոսքով, ևս կա՝ իրավաբան- գիտնականներին վերաբերող։ «Հարցն այն է, թե ով է իրավաբան-գիտնական։ Որևէ կերպ չհիմնավորվեց, թե Գագիկ Ջհանգիրյանը վերջին տարիներին զբաղվել է կամ շարունակում է զբաղվել գիտությամբ։ Եթե, օրինակ, անձը 25-30 տարի առաջ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, արդյո՞ք մենք այդ անձին պետք է ճանաչենք որպես իրավաբան-գիտնական, թե՞ ոչ»,-ասաց նա։
Վերջինս նկատեց՝ ԲԴԽ-ն բաղկացած է 10 անդամից, բոլոր իրավաբան-գիտնականները՝ բացառությամբ մեկի, ընտրվել են «Իմ քայլը» խմբակցության կողմից։
«2018-ի իշխանազավթումից հետո ընտրված իրավաբան-գիտնականներն են, միևնույն ժամանակ, ԲԴԽ-ում գործում են դատավոր անդամներ։ Ես հույս ունեմ, որ դատավոր անդամները կդրսևորեն իրավունքի գերակայության նկատմամբ հավատարմություն, որ կարողանան պահպանել ԲԴԽ-ի բարձր անունը, դերը և իրենց հիմնական գործառույթը՝ դատավորների անկախության ապահովումը, մինչդեռ Գագիկ Ջհանգիրյանի հրապարակային խոսքից ակնհայտ էր, որ ինքն ամենևին իր առջև խնդիր չի տեսնում՝ ապահովել դատական իշխանության անկախությունը, ընդհակառակը՝ տեսնում է դրան հակադիր խնդիրը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/22/Melikyan/3503267?fbclid=IwAR36X6Hvd5bo2a6iG9vHuSzVerCqh9LjNJx9TsX4MNEUntRyAfN-8tI-W8s]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
23:38 13-02-2024
Ես չէի պատկերացնում, որ Կարեն Անդրեասյանը է՛ս աստիճանի է ապականել դատական համակարգը․ Ռուբեն Մելիքյան
1593 դիտում
13:04 13-01-2021
«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված