211652_close_icon
views-count1671 դիտում article-date 11:12 23-01-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 165 909 է, մահվան դեպքերինը՝ 3781

Հայաստանում հունվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 198 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 909-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3034 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունվարի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 747 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3781-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 276 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 535, փաստացի բուժվողներինը՝ 7593 (մեկ օրում նվազել է 85-ով): Մեկ օրում արվել է 2166 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 634812 թեստ:

Նմանատիպ նյութեր