ԱՄՆ-ում Mega Millions վիճակախաղի մասնակիցը 1 միլիարդ դոլար է շահել
ԱՄՆ-ում վիճակախաղի մասնակիցը 1 միլիարդ դոլար է շահել: Այս մասին հայտնում է[url=https://apnews.com/article/iowa-91c1c487c193098afd063e64fffee39f#:~:text=Iowa-,1%20winner%20of%20Mega%20Millions%20%241B,3rd%20largest%20ever%20in%20US&text=DES%20MOINES%2C%20Iowa%20(AP),a%20Mega%20Ball%20of%2024.] Associated Press[/url]-ը, նշելով, որ Mega Millions-ի հաղթող տոմսը վաճառվել է Միչիգան նահանգում:
«1 միլիարդ դոլար անվանական ջեքփոթը (739,6 միլիոն դոլար կանխիկ) բաժին է հասնում Միչիգանում բնակվող հաջողակին», - ասվում է ընկերության կողմից տարածված հաղորդագրությունում:
Կազմակերպիչների խոսքով՝ այս մրցանակը վիճակախաղի պատմության մեջ մեծությամբ երկրորդն է: 2018-ին Հարավային Կարոլինայում վաճառվել էր 1,5 միլիարդ դոլար շահած տոմս:
Ըստ Associated Press-ի, Միչիգանի բնակչի շահումն ԱՄՆ պատմության մեջ վիճակախաղի երրորդ ամենամեծ մրցանակն է: