211652_close_icon

Ծնողները բանակցում են թուրքերի հետ՝ իրենց երեխաների դիերը գնելու կամ հետ բերելու համար. Ռուբեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

views-count14408 դիտում article-date 23:05 23-01-2021
Ծնողներն այս օրերին բանակցում են թուրքերի հետ՝ իրենց երեխաների դիակները գնելու կամ հետ բերելու համար։ Արդեն գիտեմ այդպիսի մարդկանց։ Այս մասին այսօր մշակույթի և արվեստի գործիչների քննարկման ժամանակ ասաց ռեժիսոր, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/23/Hovhannisyan/3504009?fbclid=IwAR0llsXPgYe_SX3GB1uIKIjr7xJaTsMeR4npdQGRWEKu6-uy7HuE0gDgReQ]Tert.am[/url]-ը: «Ինչքան մեղք ենք մենք։ I՞նչ է կատարվում, որ ծնողը գնա, ռուսի կամ չգիտեմ, թե ում միջնորդությամբ բանակցի թուրքի հետ և մտնի փոսի միջից ման գա իր երեխայի դիակը։ Այո, իշխանության վարած քաղաքականության արդյունքում մեր պարտությունը գրանցվեց»,-ասաց նա: Ռեժիսորի խոսքով՝ մեր պարտության հիմքում ընկած է այն, որ մեր թշնամին՝ թուրքը, դեռ տարիներ առաջ մեզ հետ խոսեց հայերենով։ Թուրքերը տարբեր միջազգային հարթակներում տարբեր լեզուներով փորձում էին հայերին հաղթել, նվաստացնել, հերքել ցեղասպանությունը։ «Ոչ մի ատյանում և ոչ մի լեզվով նրանց չէր հաջողվում մեզ հաղթել։ Թշնամին հասկացավ, որ մեզ կարող է միայն հաղթել՝ մեզ մասնատելով, մեզ հետ հայերեն խոսելով։ Նա խոսեց մեզ հետ հայերեն, նա մեզ մասնատեց, բաժանեց սև ու սպիտակի և այդպես հայերենով հիմքը դրվեց մեր պարտության»,-ընդգծեց Հովհաննիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր