211652_close_icon
views-count1248 դիտում article-date 14:38 24-01-2021

Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է ժամանել 137 փախստական

Ռուս խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են տեղի բնակիչների եւ փախստակաների շարասյունները: Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով տեղաշարժն անվտանգ է: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձը դեպի իրենց տներ: Այդ մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից: Երեւանից ավտոբուսներով Ստեփանակերտ է ժամանել 137 փախստական: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 658 մարդ: Ռուս խաղաղախահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի իրենց մշտական բնակության վայր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: Իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն եւ իրավիճակի մոնիթորինգ քսանյոթ դիտակետերում, նշում են ՌԴ ՊՆ-ից:

Նմանատիպ նյութեր