2549 դիտում
17:37 24-01-2021
Իշխանությունները Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին գործուղեցին ԲԴԽ, որպեսզի այն քանդեն ՍԴ–ի օրինակով. Միհրան Պողոսյան. Tert.am
Իշխանությունները երկու անդամներին՝ Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին գործուղեցին ԲԴԽ երկրում աշխատող գրեթե միակ կառույցը ներսից քանդելու համար: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/24/Poghosyan/3504218]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նա հավելեց, որ իշխանություն ուզուրպացնողները չեն կարող հարատև լինել առանց դատական համակարգի աջակցության, իսկ դատական համակարգն այս պահին հանդես է գալիս որպես անկախ իշխանության ճյուղ, ինչը քաղաքական իշխանությանը ձեռնտու չէ:
«Ես չեմ բացառում, որ նույն գործողությունները լինեն, ինչպես ՍԴ-ի հետ կապված եղան: Տեսանք՝ տխրահռչակ Վահե Գրիգորյանին այնտեղ գործուղելու արդյունքում ինչ տեղի ունեցավ: Ես չեմ բացառում, որ ԲԴԽ նախագահի նկատմամբ կսկսեն անօրինական գործողությունները»,-ասաց նա:
Միհրան Պողոսյանն ասաց, որ խորհրդարանը մի շարք չափանիշներ անտեսելով է հունվարի 22-ին ընտրել ԲԴԽ անդամներ, դրանցից մեկն այն է, որ ԲԴԽ անդամի թեկնածուն պիտի լինի ապաքաղաքական:
«Ապաքաղաքականը ենթադրում է, ոչ միայն կոնկրետ քաղաքական գործունեությամբ չզբաղվող, այլ նաև չհարող որևէ քաղաքական ուժի, բայց Գագիկ Ջհանգիրյանի պարագայում, եթե ուսումնասիրեք վերջին 12 տարվա գործունեությունը, ապա շատ դժվար կլինի նրան անվանել որևէ քաղաքական ուժի չհարող գործիչ: Նրա պարագայում օրենսգրքով սահմանված տարիքային ցենզն էլ է խախտվել»:
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/24/Poghosyan/3504218]Tert.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
16:30 07-04-2021
Արմեն Սարգսյանն ընդունել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին
6173 դիտում
10:40 01-12-2021
Իշխանությունները Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
661 դիտում
21:39 23-10-2024
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
721 դիտում
21:23 23-10-2024
Հարվարդի համալսարանում ներկայացվել են Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքները
1048 դիտում
20:58 23-10-2024
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային ահաբեկչության կապակցությամբ