1359 դիտում
17:11 25-01-2021
Զբաղվածության ապահովման ծրագրերին կարող են դիմել նաև Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ գործազուրկ արցախցիների զբաղվածության ապահովման՝ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրից կարող են օգտվել նաև Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր , Աղավնո և Ներքին Սուս համայնքներից տարհանված բնակիչները: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/1041322.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը:
«Չնայած նշված բնակավայրերը չեն գտնվում ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի՝ բացառությամբ Արցախում աշխատանք ունեցողների և աշխատավարձ ստացողների՝ ընդունվեն նաև Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչների դիմումները: Դրանք պետք է ներկայացվեն առձեռն եղանակով»,-մանրամասնեց Վիրաբյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բերձորի բնակչուհի Մարիամ Թևանյանը հայտնել էր, որ անձամբ փորձել է առցանց եղանակով դիմել՝ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրից օգտվելու համար, սակայն, մերժում է ստացել:
«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրից օգտվելու նպատակով լրացրել եմ առցանց դիմում, որը Առցանց մերժվել է: Որպես հիմնավորում նշվում է, որ Բերձորը ընդգրկված չէ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերի ցանկում»,-ասաց Բերձորի բնակչուհին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեց, որ վերջին փոփոխությամբ շահառուների ցուցակն ընդլայնվել է: «Նախկինում գործազուրկ արցախցիների զբաղվածության ապահովման այս ծրագրերից կարող էին օգտվել միայն ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները: Նոր փոփոխությամբ՝ շահառու են հանդիսանում նաև նրանք, ում տները հայկական վերահսկողության ներքո են, սակայն պատերազմի հետևանքով վնասվել են և բնակության համար պիտանի չեն», -հայտնեց Մանուչարյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100,000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։
Նմանատիպ նյութեր
2776 դիտում
22:10 08-08-2022
Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի՝ Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա
Այս բաժնից
1384 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
922 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է
472 դիտում
20:15 27-12-2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը