211652_close_icon
views-count3040 դիտում article-date 19:06 25-01-2021

«Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն անպատիժ չեն թողնի այս հանցագործությունը». Մառնեուլիում մեր ավտոբուսների վրա ադրբեջանցիների հարձակման հարցով Թագուհի Թովմասյանը դիմել է ԱԳ նախարարին

Վրաստանի հանրապետության Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով քիչ առաջ դիմեցի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ պտգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք սրտի տհաճ եւ վտանգավոր միջադեպ է գրանցվել. ըստ ամենայնի Մառնեուլի բնակիչ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական համարանիշներով ավտոմեքենանեին, կոտրել որոշների ապակիները եւ, վարորդների պնդմամբ, խոչընդոտներ են հարուցել տեղաշարժվելու հարցում: Խոսքը մոտ տասնյակ բեռնատարների մասին է: Նախարարին խնդրել եմ բարձրացված հարցի օպերատիվ լուծման հանձնարարական՝ հայկական համարներով ավտոմեքենաների անվնաս Հայաստան գալու համար: Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն անպատիժ չեն թողնի այս հանցագործությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Վրաստանի Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով քիչ առաջ դիմեցի ՀՀ...

Опубликовано Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան Понедельник, 25 января 2021 г.

Նմանատիպ նյութեր