2703 դիտում
14:41 23-08-2021
Իշխանություններն անում են այն, ինչ ուզում են․ Թագուհի Թովմասյանը՝ ԱԺ-ում մամուլի սահմանափակումների մասին․ NEWS.am
Ազգային ժողովի տարածքում լրագրողների գործունեությունը սահմանափակելու համար նախատեսված որոշումը չի քննարկվել ո՛չ լրագրողների, ո՛չ մասնագիտացված կազմակերպությունների հետ: Այս մասին հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը առաջին օմբուդսմենի եւ հանձնաժողովի նախկին ղեկավարի հետ հանդիպմանը: Գրում է NEWS.am-ը։
«Ստացվում է, որ իշխանություններն անում են այն, ինչ ուզում են, իսկ մնացածը պետք է հաշտվեն»,- ասաց Թովմասյանը:
Երեւանի «Ֆիզգորոդոկում» բարձրահարկ շենքի շինարարության դեմ բողոքի ակցիաների մասնակիցների հետ մի քանի միջադեպերի ժամանակ ոստիկանության աղաղակող պահվածքի հետ կապված իրավիճակը մեկնաբանելով՝ հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ ոստիկանությունը կոշտ ուժ է կիրառել քաղաքացիների, այդ թվում`անչափահասի նկատմամբ: «Սա անընդունելի է, եւ նոր Հայաստանում դա չպետք է տեղի ունենար, բայց, ցավոք, տեղի է ունենում»,- ասաց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»