19429 դիտում
11:59 26-01-2021
Խոշոր ավտովթար Վանաձոր քաղաքում, բախվել են Mercedes, Toyota Camry և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 55 հասցեի հարևանությամբ բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ 22-ամյա Հրաչյա Հակոբյանի վարած Mercedes, 26-ամյա Վահե Գյոզալյանի վարած Toyota Camry և 61-ամյա Նորայր Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն․Պետրոսյանի ուղևորներ Վանաձոր քաղաքի բնակիչներ 1-ամյա Վահան Թումասյանն ու 57-ամյա Արմենուհի Նիազյանը, բուժօգնություն ստանալու նպատակով, դիմել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գ․Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկաները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+