211652_close_icon
views-count1773 դիտում article-date 12:50 26-01-2021

Աներևակայելի է, թե ինչը կարող էր գործարար աշխարհում ու կյանքում էական հաջողությունների հասած Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը․ Սամվել Ֆարմանյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Աներևակայելի է, թե ինչը կարող էր գործարար աշխարհում ու կյանքում էական հաջողությունների հասած Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը: Ընդ որում ոչ թե 2018 թ. «փրկիչ» Նիկոլի, ումից շատ լավատեսներ կամ անտեղյակներ «Նոր Հայաստան» էին սպասում, այլ հազարավոր երեխաների արյամբ իր ձեռքերը լվացած ու Արցախը հանձնած, մեր պետականությունը կազմաքանդող այսօրվա Նիկոլի: Սա իմ տրամաբանությունից դուրս է: Գուրգեն Արսենյանի հետ 5 տարվա համատեղ աշխատանքը, շփումները, տարբեր թեմաներով երկար զրույցները սա, կարծես, բացառում էին: Ծուռ հայելիների թագավորություն է: Էականն այստեղ անցյալն էլ չէ, երբ 20 տարվա բացերից աջ ու ձախ խոսում են այդ էպոխայի հիմնական շահառու-խորհրդանիշները՝ աղքատ հասարակության միլիոնատեր գործարարները, օլիգարխները կամ «խոշոր սեփականատերերը»: Այլ այն, թե արդյո՞ք նման քաղաքական համակարգով մենք կարող ենք որևէ ապագա կառուցել: Քաղաքական համակարգ, որտեղ ամեն ինչ պարզ տրամաբանությունից դուրս է, որտեղ ամեն ինչ գնվում ու վաճառվում է՝ անգամ արյունը: Իմ կարծիքով ոչ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Աներևակայելի է, թե ինչը կարող էր գործարար աշխարհում ու կյանքում էական հաջողությունների հասած Գուրգեն Արսենյանին ստիպել...

Posted by Samvel Farmanyan on 2021 թ. հունվարի 26, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր