211652_close_icon
views-count1412 դիտում article-date 14:14 26-01-2021

Պետք է նոր իրավիճակում լուծումներ գտնել և հզորանալու մասին մտածել. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հայտնել է, որ երեկ Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզի տարբեր տարածքներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ։ «Նախ՝ մեկ րոպե լռությամբ հարգեցինք Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակը: Բացելով հանդիպումը՝ շնորհակալություն հայտնեցի մարզի հասարակական կազմակերպությունների նախագահներին՝ Արցախյան պատերազմի ընթացքում պետությանը և Հայոց բանակին աջակցելու համար: Նշեցի, որ Արցախյան պատերազմի ընթացքում Գեղարքունիքի մարզը անհամեմատ մեծ աջակցություն է ցուցաբերել Արցախին և առաջնագծին, որից անմասն չեն մնացել նաև մեր մարզի հասարակական կազմակերպությունները, շատ դեպքերում՝ մարզպետարանի հետ համագործակցությամբ: Մարզը մեծածավալ թիկունքային աշխատանք է իրականացրել նաև համայնքների բնակիչների, առաձին բարերարների, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների շնորհիվ, որը, կարծում եմ, համընդհանուր առողջ մթնոլորտի, գիտակցված աշխատանքի, փոխադարձ հարգանքի արդյունք է: Հիմնավորելով հանդիպման նպատակը՝ ցանկություն հայտնեցի համատեղ քննարկել և լսել նրանց կարծիքներն ու առաջարկները՝ հետպատերազմական իրավիճակում տարբեր ուղղություններով իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, դրանք հաշվի առնել նաև մեր աշխատանքային գործունեության ընթացքում և կիրառել: Մյուս կողմից՝ փորձենք գտնել տարբերակներ, որպեսզի մեր համագործակցությունն ավելի սերտացնենք ու խորացնենք։ Խոսեցի նաև Արցախյան պատերազմում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին պետության կողմից ցուցաբերվող աջակցության մասին և առաջարկեցի հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ ուշադրության կենտրոնում պահել այդ ընտանիքներին և խնդիրներ ի հայտ բերելու դեպքում դրանք ներկայացնել մարզպետարան: Հասարակական կազմակերպությունների նախագահները մարզպետարանի հետ նախորդ տարվա իրենց պասիվ համագործակցությունը կապեցին համավարակի, ապա նաև պատերազմական իրավիճակի հետ՝ միաժամանակ կարևորելով մարզպետարանի հետ համագործակցված աշխատանքը, ինչը նաև ստեղծված իրավիճակում կօգնի տարատեսակ խնդիրների համատեղ լուծմանը: Այնուհետ նրանք առանձին-առանձին ներկայացրին այն աշխատանքները, որոնք իրականացվել են իրենց կողմից՝ պատերազմի ընթացքում: Հատկապես խոսվեց բանակին ցուցաբերած ֆինանսական և նյութական աջակցության, զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին օգնելու, նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, վիրավորում ստացած զինծառայողների համար վերականգնողական բուժումներ անցկացնելու մասին: ՀԿ ներկայացուցիչները կարևորեցին նաև հանրության շրջանում հերոսներին ճանաչելի դարձնելու նպատակով մշակութային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, արցախցիների մշակութային նախասիրությունների բացահայտումն ու դրանց կյանքի կոչումը, փառքի անկյունների ստեղծումը: Հանդիպման մասնակիցները նշեցին, որ իրենց կազմակերպություններից յուրաքանչյուրն իր ծրագիրն է իրականացնում, սակայն եթե իրենք համախմբվեն՝ ստեղծելով ՀԿ ցանց, և համագործակցեն նաև մարզպետարանի հետ, կկարողանան հետպատերազմական շրջանում ավելի շատ խնդիրներ լուծել, օգնել պատերազմի մասնակիցների ընտանիքների անդամներին զբաղվածության ապահովման, բնակարաններ կամ հողատարածքներ ձեռք բերելու, երեխաներին բարոյական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, մշակութային համակարգի ծրագրերում ներառելու և այլ հարցերում։ Ամփոփելով հանդիպումը՝ հասարակական կազմակերպությունների նախագահներին առաջարկեցի ստեղծված իրավիճակում առկա խնդիրների լուծման հարցում ցուցաբերել համագործակցված մոտեցում: Նշեցի, որ այս և բազմաթիվ այլ խնդիրներով հանդերձ, մենք չպետք է ընկճվենք, պետք է միասին փորձենք ոլորտ առ ոլորտ խնդիրները վեր հանել և դրանց հեռանկարային լուծումներ տալ, միասին պետք է փորձենք մեր մարզի տուրիստական քարտեզը վերաձևավորել և զբոսաշրջությունը գրավիչ դարձնել: Պետք է նոր իրավիճակում լուծումներ գտնել և հզորանալու մասին մտածել, օգտվել նաև բիզնես գաղափարները արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ համատեղ կյանքի կոչելու հնարավորությունից։ Հանդիպումը եզրափակեցի լավ լուրով. Գեղարքունիքի մարզի համայնքներում պետական աջակցությամբ այս տարի ևս կշարունակվեն կյանքի կոչվել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր»,- գրել է Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Երեկ Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպում ունեցա մարզի տարբեր տարածքներում գործունեություն իրականացնող հասարակական...

Опубликовано Գնել Սանոսյան/Gnel Sanosyan Вторник, 26 января 2021 г.

Նմանատիպ նյութեր