1309 դիտում
17:02 26-01-2021
Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մարտունու բաժին հրավիրված մի քաղաքացի հաղորդում է տվել, որ «Փարոս» ծրագրի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցը իր և իր ղեկավարի անունից, որպես կաշառք, պահանջել է 70 հազար դրամ։
Հունվարի 22-ին ոստիկանության հիշյալ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն գործակալության սոցիալական աջակցության բաժնի վարիչը Մարտունու քաղաքապետարանի շենքի իր աշխատասենյակում բռնվել է պահանջած կաշառքի գումարը ստանալուց անմիջապես հետո։
Նրա մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա 70 հազար դրամը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից փոխանցվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձը ձերբակալվել է։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3173 դիտում
10:43 15-12-2022
Քննիչը բռնվել է կաշառք վերցնելու պահին. ԱԱԾ բացահայտումը
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»