1246 դիտում
20:00 26-01-2021
Կայացել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի համատեղ կոորդինացիոն հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թվինինգ ծրագրի այսօր կայացած համատեղ կոորդինացիոն հեռավար հանդիպումը պաշտոնապես հաստատեց ծրագրի նախնական՝ գնահատման փուլի ավարտը՝ նախանշելով հիմնական աշխատանքային գործընթացների սկիզբը։
Բացման խոսքով հանդես եկան ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և միջազգային փորձագետ Մարի Վելասկես Ֆրեդրիկսսոնը։ Նրանք անդրադարձան ծրագրի նախնական փուլի ընթացքին, կարևորությանը և նպատակայնությանը։
Ծրագրի համաղեկավար Ջոն Անդերսեը ներկայացրեց կարողությունների գնահատման ամփոփ հաշվետվություն, որտեղ միջազգային փորձագետների կողմից բացահայտված էին ծրագրի բաղադրիչների առնչությամբ առկա խնդիրները։
Բացահայտումների վերաբերյալ մանրամասն ելույթներով հանդես եկան ծրագրի բաղադրիչների միջազգային ղեկավարները՝ Տատյանա Միլկամանովիչը (Լատվիա), Սեսիլիա Ուներամը (Շվեդիա) և Անաստասիա Էզերեթսը (Շվեդիա)։
Կարողությունների գնահատման հաշվետվության մասին անդրադարձով հանդես եկավ ԱՌՆ Սենդայի գործողությունների ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը։
Հարկ է նշել նաև, որ անկախ համավարակի ստեղծած խոչընդոտներից՝ ծրագրի շվեդական փորձագետներից Ս. Ուներամը արդեն իսկ գտնվում է Երևանում, ԱԻՆ գործընկերների հետ մասնակցում էր հանդիպմանը։ Մյուս փորձագետը՝ Ա. Էզերեթսը, դարձյալ Շվեդիայից, ժամանալու է առաջիկա օրերին։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Թվինինգ ծրագրի բոլոր բաղադրիչների ղեկավարները և ենթաբաղադրիչների փորձագետները։
Հանդիպման արդյունքում նախանշվեցին առաջիկայում իրականացվելիք միջոցառումները և դրանց ժամկետները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
715 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
604 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին