1294 դիտում
15:11 27-01-2021
Սոցիալական բոլոր 4 ոլորտները կսպասարկվեն մեկ միասնական սոցիալական ծառայության կողմից. Համակարգը կներդրվի ապրիլի 1-ից
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին:
Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով. «Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա»:
Նրա խոսքով, գործող կարգավորումներում նախատեսված է եղել ստեղծել ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ, ինչը ենթադրում է այսօր գործող սոցիալական ոլորտում գործող 4 կառույցների՝ սոցիալական ապահովության ծառայութնուն, ընտանեկան նպաստների համակարգ, հաշմանդամության ոլորտ եւ զբաղվածության ոլորտ: Առաջարակվում էր վերջին երեք ոլորտները միավորել ինտեգրված սոցիալական ծառայություններում եւ նոր գրասենյակի միջոցով իրականացնել գործառույթներ:
«Հիմա առավել արդյունավետ մեխանիզմ է առաջարկվում, ըստ որի նոր կառույց ստեղծելու փոխարեն գործող սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա ստեղծել միասնական սոցիալական ծառայություն, որը իր մեջ նեռաւոմ է բոլոր 4 կառույցները, եւ որը հնարավորություն է տալիս մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին ծառայություններ մատուցել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ համակարգը ներդրվելու է ապրիլի 1-ից:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք այնպիսի մեխանիզմ կձեւավորենք, որ մարդիկ հնարավորինս քիչ տեղեր գնալու անհրաժեշտություն ունենան, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելորդ քաշքշուկներից»:
Նմանատիպ նյութեր
3969 դիտում
15:25 09-11-2016
2017 թ-ի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կներդրվի ուղիղ հատուցումների համակարգը
1345 դիտում
22:37 05-06-2014
Կներդրվի բուժաշխատողների մշտական մասնագիտական զարգացման նոր համակարգը
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին