1671 դիտում
16:39 27-01-2021
Դավիթ Խիթարյանը հաստատվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր
Կառավարությունն այսօր հաստատեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Սենիկի Խիթարյանի ընտրության արդյունքները:
Նշենք, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
2021 թվականի հունվարի 11-ին տեղի է ունեցել ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
Նիստին մասնակցել է խորհրդի 24 անդամներից 23-ը: Ռեկտորի պաշտոնի հավակնորդները երեքն էին՝ Դավիթ Խիթարյան, Գագիկ Սարգսյան և Արմեն Գրիգորյան: Վերջինս ինքնաբացարկ է հայտնել:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 23 անդամների քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Դավիթ Խիթարյան՝ 15 կողմ, Գագիկ Սարգսյան՝ 8 կողմ:
Խորհուրդը քվեարկության արդյունքների հիման վրա ընդունել է Դավիթ Խիթարյանին ռեկտոր ընտրելու մասին որոշում:
Նմանատիպ նյութեր
4072 դիտում
21:58 31-10-2021
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը՝ Տաջիկստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի պատվավոր դոկտոր
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»