38438 դիտում
21:04 27-01-2021
Սյունիքի մարզում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տրանսպորտի բաժնի պետը УАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Կապանի բնակիչ, 59-ամյա Սարգիս Ս.-ն իր վարած УАЗ 3909 մակնիշի ավտոմեքենայով Հալիձոր թաղամասում վրաերթի է ենթարկել Կապանի բնակիչ, 61-ամյա Արծրունի Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդանյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սարգիս Ս.-ն աշխատում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում՝ տրանսպորտի բաժնի պետ, իսկ մահացած Արծրունի Մ.-ն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում::
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
8340 դիտում
10:47 24-01-2018
Աշոտ Մանուկյանը կաշխատի «Տաշիր Գրուպի» «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում. «Փաստ»