211652_close_icon
views-count1682 դիտում article-date 09:29 29-01-2021

Վրացական երկաթուղին առայժմ չի ապաշրջափակվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մեկ շաբաթ առաջ հանդիպել էր Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Գլխավոր թեմաներից մեկը, որը քննարկվել է հանդիպման ժամանակ, աբխազական երկաթուղու վերաբացման հարցն է, ինչը վերջ կդնի Հայաստանի երկաթուղային շրջափակմանը: Սակայն երկաթուղու վերաբացմանը արդեն գրեթե 30 տարի դեմ են թե՛ աբխազական, թե՛ վրացական կողմերը: Աբխազները պահանջում են, որ բեռնափոխադրումները սահմանին հսկեն իրենք և ոչ թե շվեյցարական կազմակերպությունը, որի հետ առկա է պայմանագիր, իսկ վրացական կողմին երկաթգծի ապաշրջափակումը տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ արդյունքում կպակասի վրացական նավահանգիստների և ավտոճանապարհային բեռնափոխադրումների ծավալը, որը ավելի մեծ եկամուտ է ապահովում Վրաստանին: Դիրքորոշման էական փոփոխություն կլինի, եթե Հայաստանը իրապես սկսի օգտագործել ադրբեջանական երկաթուղին, բայց վրացիները դա այնքան էլ իրատեսական չեն համարում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր