1491 դիտում
09:56 29-01-2021
Միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի համար առաջնային հարցեր են Ռուսաստանը, Չինաստանն ու Եմենը․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն իր առջև դրված առաջնային խնդիրներ է համարում Եմենը և Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5755364.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Էնթընի Բլինքընն ասել է. «Նոր օր է սկսվում Ամերիկայի համար, նոր օր` աշխարհի համար»:
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում մամուլի միջոցների հետ իր առաջին հանդիպման ժամանակ նա ասել է, թե մասանվորապես կենտրոնանալու է հութիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանաելու հարցի վրա, որոնք, ըստ նրա, խոչընդոտում են Եմենի ժողովրդի համար հատկացվող մարդասիրական օգնությունը:
Չինաստանի մասին տրված հարցին ի պատասխան Բլինքընն ասում է, թե համաձայն է Պեկինի նկատմամբ նախորդ վարչակազմի կողմից հնչած մեղադարնքներին: «Ես եկել եմ այն եզրակացության, որ ույղուրների նկատմամբ Չինաստանում իրականացվել է ցեղասպանություն»,- ասել է նա:
Չինաստանի հետ կապված հարցն ուղղվել է նաև Կապիտոլիումում, որտեղ սենատորները լսում էին ՄԱԿ-ում դեսպանի պաշտոնում Բայդընի նշանակած թեկնածու Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հաստատման հարցը:
Վերջինս նույնպես խոստացել է, որ հաստատվելու դեպքում ինքը պայքարելու է ՄԱԿ-ի բանաձեւերի նկատմամբ Չինաստանի կառավարության «վնասարար կեցվածքի» դեմ:
Նրա խոսքերով, միջազգային ասպարեզում Չինաստանի հաջողություն կգրանցի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հրաժարվի աշխարհում առաջնային իր դիրքերից: Իսկ դա, ըստ նրա, տեղի չի կարող ունենալ իր պաշտոնավարման ընթացքում:
Նմանատիպ նյութեր
1284 դիտում
10:59 28-10-2022
ԱՄՆ-ի թիվ մեկ մրցակիցը Չինաստանն է, իսկ Ռուսաստանը սուր սպառնալիք է. Պենտագոն
2309 դիտում
12:09 06-12-2016
Ռուսաստանը, Վենեսուելան և Չինաստանն արգելափակել են ՄԱԿ ԱԽ-ի՝ Հալեպի հրադադարի հարցով բանաձևը
Այս բաժնից
1153 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1036 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1093 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»