1445 դիտում
12:45 29-01-2021
Թալիբները հերքել են ամերիկացի զինվորների վրա գրոհի դիմաց Ռուսաստանի վարձատրության մասին լուրերը
Հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը «Թալիբան» շարժմանը վարձատրել Է Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա գրոհի դիմաց, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել Է թալիբների քատարական քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Շեր Մոհամադ Աբաս Ստանիկզայը:
«Դա բացարձակ սուտ Է»,-ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հաղորդագրությունները մեկնաբանելու «[url=https://www.interfax.ru/world/748410]Ինտերֆաքս[/url]»-ի խնդրանքին: «Մենք մարտնչում ենք առանց որեւԷ վարձատրության, մեզ ոչ ոք ոչինչ չի վճարում»,-ընդգծել Է Ստանիկզայը:
Ամռանը New York Times թերթը հաղորդել Էր, որ ռուսական ռազմական հետախուզության ներկայացուցիչները «Թալիբան» շարժմանը իբր վճարել են Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանությունների դիմաց: Դրա հետ մեկտեղ, ըստ Սպիտակ տան, Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի ամերիկացի պաշտոնական ներկայացուցիչների, այս տեղեկատվությունը հաստատում չի գտել:
Ռուսաստանցի դիվանագետներն այդ լուրերը համարել են ֆեյքեր: Աֆղանստանում ԱՄՆ-ի զինվորականների վրա հարձակումների դիմաց Ռուսաստանի կողմից թալիբներին վճարելու վերաբերյալ հաղորդագրությունները նաեւ հերքել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ նյութեր
2330 դիտում
14:12 30-03-2022
ՌԴ դեսպանը հերքել է Արցախից ռուս զինվորների դուրս բերման և Ուկրաինա ուղարկելու մասին լուրերը
2326 դիտում
21:00 24-05-2014
Պուտինը հերքել է ԽՍՀՄ-ը վերականգնելու Ռուսաստանի մտադրության մասին լուրերը
1034 դիտում
15:51 07-11-2014
Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Ուկրաինայի սահմանին ռուսական զորք տեղակայելու մասին լուրերը
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1054 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»