ՀՀ նախագահի պաշտոնական կայքն արդեն հասանելի է նաև ֆրանսերեն
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքն արդեն ներկայացված է նաև [url=https://www.president.am/fr/]ֆրանսերեն[/url]:
Հանրապետության նախագահի գործունեությունը լուսաբանող տեղեկատվությունը, նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ հասանելի կլինեն ֆրանսախոս հանրության, այդ թվում՝ նաև սփյուռքի ֆրանսախոս հայության համար:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: