211652_close_icon
views-count1491 դիտում article-date 16:37 29-01-2021

Բիլ Գեյթս. Առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում կարևոր է հետևել պատվաստանյութերի արդյունավետությանը

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածումը կարևոր գործոն է ամռանը նախատեսված Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման համար: Kyodo գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Նա նաև ասել է, որ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում կարևոր է հետևել պատվաստանյութերի արդյունավետությանը։ Եթե այդ արդյունքը դրական լինի, ապա հնարավոր կլինի խոսել խաղերի անցկացման մասին։ Գեյթսը և նրա կինը ՝ Մելինդան, ղեկավարում են 50 միլիարդ դոլար հիմնադրամով բարեգործական կազմակերպություն։ Գործունեության հիմնական ուղղություններ են պայքար զարգացող երկրներում վտանգավոր հիվանդությունների դեմ և առողջապահական ու կրթական ծրագրերը: Հիմնադրամի միջոցով հարյուր միլիոնավոր դոլարներ արդեն հատկացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և աղքատներին աջակցելու համար, որոնք առավել խոցելի են համաճարակի պայմաններում:

Նմանատիպ նյութեր