1409 դիտում
19:08 29-01-2021
Երևանում առկա պատսպարանների խնդիրներից մինչև հրշեջ հիդրանտների նորոգում. Երևանի փրկարարական վարչությունն ամփոփել է 2020 թվականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում առկա 10 և ավելի հարկեր ունեցող բազմաբնակարան շենքերի հրդեհաշիջման քարտեր են կազմվել 2020թ․-ին՝ բացառությամբ նորակառույցների, որոնք դեռ շահագործման չեն հանձնվել:
Հրդեհաշիջման քարտերը թույլ են տալիս նախապես հաշվարկել հնարավոր հրդեհների առաջացման դեպքում մարդկային և նյութական արժեքների փրկման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցները: Իսկ պայթյունավտանգ, դյուրավառ, ռադիոակտիվ և խիստ թունավոր նյութեր պարունակող ձեռնարկությունների հրդեհաշիջման քարտերում և օպերատիվ պլաններում իրականացվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Երևանի քաղաքապետարանում Երևանի փրկարարական վարչությունն ամփոփեց բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի 2020 թվականի գործունեությունը:
Երևանի քաղաքապետարանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 50 հատ հրշեջ հիդրանտի վերանորոգման և նորերի տեղադրման վերաբերյալ: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմված են: Նորոգման ենթակա ևս 55 հրշեջ հիդրանտի ցանկ է ներկայացվել: Երևանի քաղաքապետարանի և ԵՓՎ-ի միջև համագործակցությունը շարունակվում է բոլոր ուղղություններով:
2020 թվականի ընթացքում Երևանում առկա թաքստոցների ու պատսպարանների պահպանության վիճակի հերթական ուսումնասիրություններ են իրականացվել, կազմվել են ակտեր։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հորդորեց ակտիվ աշխատանքներ տանել պաշտպանական կառույցները պատշաճ վիճակի բերելու ուղղությամբ:
Նիստի ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարն «Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրեց Երևանի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանին, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ շնորհեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, նախարարը պատվոգրերով պարգևատրեց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների ու փրկարարների: Երևանի փրկարարական վարչության պետն ու մի քանի փրկարարներ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից պատվոգրերի արժանացան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1513 դիտում
17:30 20-01-2021
Լուռու մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2020 թվականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»