1879 դիտում
23:14 29-01-2021
Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունը կորցրել է տրամաբանության թելը, իր ձեռքը զարկերակից վերցրել է, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց օրակարգում պահել Սյունիքի հարցը. Տ. Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գլխավոր խնդիրը, որ այսօր մեզ համար պետք է լինի առաջնային օրակարգում, Արցախի կարգավիճակի հարցն է, որն ուղիղ առնչվում է Արցախի և Հայաստանի անվտանգությանը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/29/tigran-abrahamyan/3509723?fbclid=IwAR1Kbr2kMGPVbIM3lrWXzTkJtNdKz2gw0od9P3kf_qvdm1F1WBmWivE3a1I]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Երկրորդ՝ Արցախում անվտնագության լրացուցիչ երաշխիքների ստեղծումը, անվտանգության ամրապնդումը, ինչը հնարավորություն կտա ապահովելու Արցախի մեր հայրենակիցների բնականոն կյանքն ու գոործունությունը Արցախում: Երրորդը Հայաստանի սահմաններին առկա անվտանգային խնդիրներն են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց օրակարգում պահել Սյունիքի հարցը՝ որպես իրենց պատմական տարածք, և այս պայմաններում դա ուղիղ մարտահրավեր է ՀՀ տարածքային ամբողջականությանը»,-շարունակեց նա:
Անդրադառնալով Սյունիքում սահմանազատման աշխատանքներին՝ Աբրահամյանը տեսակետ հայտնեց, որ Ադրբեջանն օգտագործում է ՀՀ իշխանությունների անկարողությունը, անգործությունը և ստանում իր համար առավելագույնը: Նա ընդգծեց՝ ՀՀ իշխանութունն ասում է՝ դեռևս Ադրբեջանի հետ դեմարկացիայի հետ գործընթացը չի իրականացվել, իսկ դա, ըստ Աբրահամյանի, շատ ավելի մեծ խնդիրներ է առաջացնում, որովհետև, եթե այդ գործընթացը դեռևս չի եղել, ապա ինչո՞ւ են, օրինակ, Որոտանում, Շուռնուխում մարդիկ իրենց տներից դուրս հանվում:
«Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունը կորցրել է տրամաբանության թելը, իր ձեռքը զարկերակից վերցրել է, և այս իրավիճակում Ադրբեջանը, օգտվելով առիթից, մեզ համար առավելագույն սպառնալիք է ներկայացնում: Դա արտահայտվում է ինչպես տարածքային կորուստներով, այնպես էլ ռազմագերիների հետ կապված հարցերով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Իրանի կողմից Ադրբեջանին վերջնական հաղթանակի առթիվ շնորհավորելը, Աբրամայանը նշեց, թե դա պարզորոշ կերպով ցույց է տալիս այն ծանր, բարդ իրավիճակը, որը ձևավորվել է Արցախում, Հայաստանում և մեր շուրջ:
Նա ընդգծեց՝ պատերազմից հետո իրավիճակ է փոխվել ոչ միայն Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում, այլև ողջ տարածաշրջանում: «Այս պահին մեր տարածաշրջանում իրենց շահերը ունեցող պետությունները բավականին ակտիվ աշխատում են՝ ապահովելու իրենց համար նպաստավոր դիրքավորում»,-նշեց Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
895 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
691 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
781 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը