211652_close_icon
views-count1429 դիտում article-date 15:53 30-01-2021

Իր այդ անտրամաբանական ու ազգավտանգ «արդարացումներով» նա վերջնականապես կործանելու է մեր Հայրենիքը. Սենոր Հասրաթյան

Այսօր «Շուշիի կարգավիճակի» վերաբերյալ լայվով արդարացում որոնող ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ելույթից հետո նորից համոզվեցի, որ կա մարդու տեսակ, ով ժողովրդի անունից զավթած լինելով իշխանությունը՝ կարող է ոչ միայն անտեսել իրեն իշխանական աթոռին բերած ժողովրդի հետաքրքրությունները, այլև անընդհատ անամոթաբար նրան ստել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Այսօր «Շուշիի կարգավիճակի» վերաբերյալ լայվով արդարացում որոնող ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ելույթից հետո նորից համոզվեցի, որ կա մարդու տեսակ, ով ժողովրդի անունից զավթած լինելով իշխանությունը՝ կարող է ոչ միայն անտեսել իրեն իշխանական աթոռին բերած ժողովրդի հետաքրքրությունները, այլև անընդհատ անամոթաբար նրան ստել... Մարդու այդ տեսակը Երկրի համար դարձել է պատիժ, որից ազատվելն այլևս ժամանակի հրամայական է... Հակառակ դեպքում իր այդ անտրամաբանական ու ազգավտանգ «արդարացումներով» նա վերջնականապես լափելու և կործանելու է մեր Հայրենիքը... Իսկ հետո, ինչպես միշտ, մենք կատարվածը վերագրելու ենք հայի դժբախտ ճակատագրին, այլ ոչ թե մարդու այն տեսակին, որին իշխանության է բերել նույն ինքը՝ հայ ժողովուրդը... Հ.գ. - Հետաքրքիր է մարդու այդ տեսակը երկրի թիվ մեկ ամբիոնից խոսելով 90-ականների սկզբին Շուշին 90%-ով ադրբեջանաբնակ քաղաք լինելու մասին, տեղյա՞կ էր, որ դարեր շարունակ 100%-ով հայաբնակ էին Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների բռնազավթված տարածքները... Եթե այո, ապա ինչպես է վերաբերվում այն իրողությանը, որ Շուշին օր-օրի հետևողականորեն նորից ադրբեջանակացվում է, իսկ բռնազավթված հայկական տարածքների բնակչությունն այսօր՝ գաղթականի կ ա ր գ ա վ ի ճ ա կ ու մ, ժամանակավոր կացարաններ է փնտրում Ստեփանակարտում, Երևանում և այլուր... Ես այդ հարցի պատասխանն ունեմ, իսկ դու՞ք...»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր <<Շուշիի կարգավիճակի>> վերաբերյալ լայվով արդարացում որոնող ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ելույթից հետո նորից...

Posted by Սենոր Հասրաթյան on 2021 թ. հունվարի 30, շաբաթ

Նմանատիպ նյութեր