1656 դիտում
11:31 01-02-2021
Հայկական երկաթուղին թարմացնում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սկսել է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի թարմացման գործընթացը: Առաջին փուլում Սևանի գծային ուղեմասին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության երեք նոր ավտոմեքենա: Ընկերությունը [url=https://www.railway.am/arm/news/84]տեղեկացնում է[/url], որ մինչև տարեվերջ նախատեսվում է ձեռք բերել ևս 6 նմանատիպ մեքենա:
Նման տեխնիկայի անհրաժեշտությունը պայմանավորված է երկաթուղու բարդ ռելիեֆով, ինչպեն նաև նրանով, որ աշխատողները պետք է սպասարկեն երկաթուղային գծերը տարբեր եղանակային պայմաններում: Նոր մեքենաները կփոխարինեն 90-ականների արտադրության փոխադրամիջոցները, ինչը զգալիորեն կհեշտացնի աշխատանքային գործընթացը՝ պահպանելով աշխատանքի անվտանգության նորմերը:
Միևնույն ժամանակ, շարունակվում է նաև շարժակազմի նորացման գործընթացը: 2020 թվականի վերջին ընկերությունը բեռնատար շարժակազմի թարմացման ծրագրի շրջանակներում գնեց և Հայաստան բերեց կիսավագոնների հերթական խմբաքանակ` 70 միավորի չափով, որոնք սպասարկելու են արտահանման-ներմուծման փոխադրումները:
Երկաթուղու տեխնոլոգիական ավտոպարկի և շարժակազմի թարմացման գործընթացը շարունակվելու է:
Նմանատիպ նյութեր
1370 դիտում
16:12 08-02-2021
Հարավկովկասյան երկաթուղին սկսել է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի թարմացման գործընթացը
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»