1356 դիտում
13:41 01-02-2021
Սևանա լճից դուրս է բերվել 64 ապօրինի ցանց
Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: Արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ, և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։
Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թ. նոյեմբերի 30-ի գրությունը և հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թ. դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսներին՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Սևանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 64 ապօրինի ցանց։
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով: Հսկողության միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվել է «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը: Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսվել է 300 տոննա սահմանաչափ:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացնելով՝ շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է 255 պայմանագիր՝ շուրջ 236 տոննա ձկան որս իրականացնելու համար:
Որսաշրջանի ողջ ընթացքում որսվել է շուրջ 204 տոննա ձուկ: Որսի համար սահմանվել և կահավորվել էր 25 մուտքի կետ, սակայն լիճ մուտք են գործել 19 կետից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտից հետո լճից դուրս է բերվել 64 ապօրինի ցանց Սիգ ձկնատեսակի...
Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Воскресенье, 31 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
944 դիտում
22:20 06-01-2023
Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց
1746 դիտում
16:43 14-05-2021
Սևանա լճից դուրս են բերել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»