211652_close_icon
views-count944 դիտում article-date 22:20 06-01-2023

Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց

Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումների շրջանակում լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում՝ հունվարի 5-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև ոստիկանության և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:
Միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ»:

Նմանատիպ նյութեր