1959 դիտում
14:42 03-02-2021
Արցախում ռուս խաղաղապահները ուսումնական վարժանքներ են կատարել․ ՌԴ ՊՆ
Արցախում մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրներ են մշակել, հաղորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12342062@egNews]ՌԴ ՊՆ[/url]-ն։
Զրահամեքենաների անձնակազմերի հետ պարապմունքների ընթացքում անցկացվել են ԲՏՌ-82 զրահափոխադրիչի ընթացային մասի գործարկման և սպառազինության շահագործման մասին տեսական և գործնական պարապմունքներ:
Զրահամեքենաների անձնակազմերը մշակել են բարձր արագությամբ և տարբեր խոչընդոտների հաղթահարմամբ ճանապարհը հարթելու առաջադրանքներ։
Չնայած դիտորդական դիրքերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պլանավորել է մարտական պատրաստության հիմնական առարկաների, այդ թվում՝ մարտավարական, մարտավարական-հատուկ, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի վարման պարապմունքներ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող:
Նմանատիպ նյութեր
2463 դիտում
10:07 25-01-2021
Ռուս խաղաղապահները հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում Արցախում. ՌԴ ՊՆ
4774 դիտում
19:46 30-08-2021
Ռուս խաղաղապահները Արցախում ԱԹՍ-ի հնարավոր կիրառումը կանխելուն ուղղված վարժանքներ են անցկացրել
4111 դիտում
16:21 14-11-2020
Ռուս խաղաղապահները սկսել են պարեկություն իրականացնել Արցախում
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»