211652_close_icon
views-count4114 դիտում article-date 16:21 14-11-2020

Ռուս խաղաղապահները սկսել են պարեկություն իրականացնել Արցախում

Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի «հյուսիս» և «հարավ» պատասխանատվության գոտիներում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է [url=https://ria.ru/20201114/karabakh-1584605713.html?fbclid=IwAR0InbubuwQ9ln431uoBRn_Mibg_judc5boWseiX7Kbv_SyFgq-bvVdbIfs]ria.ru[/url]-ն։ «Խաղաղապահ խնդիրների կատարման, հնարավոր միջադեպերի կանխման և ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար ուղիղ կապի ուղիներով շարունակական փոխգործակցություն է իրականացվում Հայաստանի և Ադբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ շարունակվում է։ Գործողության սկսվելուց ի վեր ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները կատարել են 95 չվերթ, 22-ը՝ վերջին օրվա ընթացքում: Ավելի վաղ Կոնաշենկովը հայտնել էր, որ ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։ Նա նշել էր, որ «նոյեմբերի 14-ի դրությամբ շփման գծի երկայնքով խաղաղապահ գործողության անցկացման շրջանում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորակազմի 12 դիտակետեր, որոնք իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում»։ Կոնաշենկովը հստակեցրել էր, որ հարավում տեղակայվել է 14 դիտակետ, իսկ հյուսիսում՝ 3 դիտակետ, նախատեսվում է ավելացնել ևս 5 դիտակետ՝, ինչպես նաև նշել է, որ որ ռուս խաղաղապահների աջակցությամբ Շուշիում սկսվել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:

Նմանատիպ նյութեր